«Սասնա ծռեր»-ի աջակիցները շարունակում են մնալ Արշակունյաց պողոտայում

Արշակույնաց պողոտան այսօր ևս փակ է: Երեկվանից «Սասնա ծռեր» խմբի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան: Վերջիններս պահանջում են, որպեսզի «Սասնա ծռեր»-ն ազատ արձակվեն: 

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը և «Սասնա ծռեր»-ի խամփանման միջոցը թողեց անփոփոխ: Ինչի արդյունքում «Սասնա ծռեր»-ը բոյկոտեցին նիստը, իսկ նրանց աջակիցները դուրս գալով փողոց փակեցին այն:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են Արշակունյաց պողոտայում՝ փողոցում վրաններ տեղադրելով: