Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը: Ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել,...
Հոկտեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանը ընդունել է հինգ նոր որոշում՝ տիեզերական տարածությանը, տիեզերագնացությանը և տիեզերական հետազոտություններին առնչվող մի շարք միջազգային իրավական ակտերում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերը որոշելու վերաբերյալ գործերով:  ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված՝ Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիայում ամրագրված...
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 28-ին հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են Քննչական կոմիտե՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը...
Begheluri-ն և Մյուսները ընդդեմ Վրաստանի (գանգատ թիվ 28490/02) Գործը վերաբերում է 2000-2001թթ. Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքին: Այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել 3-րդ, 9-րդ հոդվածների խախտումներ 14-րդ հոդվածի համատեքստում: Դատարանը գտել է, որ պետական իշխանությունները գործել են ոչ արդյունավետ և չեն ձեռնարկել...
Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47191/06) Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող  խումբ է, ստեղծված է սաենթոլոգիայի կոլեկտիվ ուսուցման նպատակով («դիմումատու խումբ»): Դիմումատու խմբի անդամներն են Գալինա Շուրինովան, Նադյեժդա Շեմելյովան, Անաստասիա Տերենտևան ,Իվան Մացիցկին, Յուլիա Բրինցևան և Գալինա Ֆրոլովան (ծնվ. 1954, 1955, 1979, 1975,...