2017 թվականի հուլիսի 20-ին ԵԿԴ/3295/02/15- Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրումներին արդյո՞ք աշխատողին աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, եթե այն ուժի մեջ չի մտել, արդյո՞ք աշխատողը կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքում, եթե վեճը լուծելու պահին լրացել է գործատուի և աշխատողի միջև կնքված որոշակի ժամկետով...
 2017 թվականի հուլիսի 20-ին ԵԿԴ/0078/04/15- վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք մինչև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականի ՀՕ-105-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարելն ապահովված պարտատիրոջ կողմից  մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում դատարանն իրավասու էր այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել: Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում...
2017 թվականի հուլիսի 20-ին ԵԿԴ/5402/02/14- վճռաբեկ դատարանն անդրադարձել է զբոսաշրջային փաթեթի ծառայություն մատուցելու պայմանագրին և դրա առանձնահատկություններին: Մասնավորապես, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում կհամարվի զբոսաշրջային փաթեթը կնքված և զբոսաշրջային ընկերությունը կունենա պարտականություն նաև մինչև զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելը նրան զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և...
2017 թվականի հուլիսի 20-ին Թիվ ԱՐԱԴ/0072/02/15- վճռաբեկ դատարանն անդրադարձել է մինչև 2016 թվականը գործող իրավակարգավորումների պայմաններում ապահովագրողին լիազորված տիրապետողի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությանը, մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայականին և գտել է, որ եթե վարորդական իրավունքի վկայականը չի համապատասխանում օրենսդրությամբ տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված պահանջներին, սակայն ապահովագրողը, այդ հանգամանքն անտեսելով, կնքում...
Թիվ ՎԴ/4546/05/15- Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության հիմքերին: Վճռաբեկ դատարանը բացահայտել է, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է ենթարկվել այդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության: Նախ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ որպես ընդհանուր կանոն՝ պատասխանատվության առաջացման...