Վճռաբեկ դատարանի նոր որոշում․ զբոսաշրջային փաթեթի ծառայություն մատուցելու պայմանագիր և դրա առանձնահատկությունները

2017 թվականի հուլիսի 20-ին

ԵԿԴ/5402/02/14– վճռաբեկ դատարանն անդրադարձել է զբոսաշրջային փաթեթի ծառայություն մատուցելու պայմանագրին և դրա առանձնահատկություններին: Մասնավորապես, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում կհամարվի զբոսաշրջային փաթեթը կնքված և զբոսաշրջային ընկերությունը կունենա պարտականություն նաև մինչև զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելը նրան զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և այդ պարտականությունը չկատարելու դեպքում կկրի դրանով պատճառված վնասի ռիսկը: