Դիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը: Դատավարության ժամանակ որոշում է կայացվել վերանայել գործն ամենասկզբից:  Այդ մասին հաղորդում է «Tert.am»-ը: Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար, իսկ...
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող  ադրբեջանական «Ալենի բուտկա»...
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն...
Հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.): Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը,...
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները՝ Հայաստանում քրեական աշխարհի հեղինակությունների ժամանման և հավաք անցկացնելու մասին: Այդ մասին վերջինս գրել է ֆեյսբուքի իր էջում՝ չընդունելով իրավապահ մարմիններին հղվող մեղադրանքը փաստի առնչությամբ: «Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են...