Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային...
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը մեկնարկել է մայիսին և կշարունակվի նաև աշնանը: Հիշեցնենք, որ նկարազարդման աշխատանքներն իրականացվում են ջերմակայուն և ջրակայուն հատուկ ներկանյութերով, իսկ դրա ընթացքն ամբողջությամբ վերահսկվում...
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և ազդում են մարդկանց առողջության վրա՝ լուրջ վնաս հասցնելով շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին: Վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ:...
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և...
«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3734.5 կգ կանեփի և 13.5 կգ կակաչի վայրի աճած զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող, հայտնում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ-ը: