Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 9, անձի առևանգման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, կողոպուտի,...
2017 թվականի հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7222 զանգ: Ստացված զանգերից 2030-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 820 զանգ ընտանիքի անապահովության, 367-ը՝ երեխայի խնամքի, 270-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 958-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 200-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 131 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական...
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 0900-ից մինչև 1800-ն ՀՀ փաստաբանների պալատի՝ Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով. ● ՀՀ փաստաբանների պալատի...
Օգոստոսի 7-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Ա. Հ.-ին պատկանող 4-րդ կարգի վթարային տան (կառուցվել է 1975 թ.) շքամուտքի ձախակողմյան պատը (մոտ 5 քմ): Փրկարարները...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա: Ինչպես հայտնում է ՀՔԾ-ն,  Երևանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի  հունիսի 19-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի...