2 օրվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 4 կգ կանեփ և 13,5 կգ կակաչի զանգված

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3734.5 կգ կանեփի և 13.5 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող, հայտնում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ-ը: