Օգոստոսի 3-ին, Կառավարության առաջիկա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կներկայացնի և քննարկման կդրվի «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից...
Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի...
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական...
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի...
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության: Նրա...