Իսահակյան գյուղում փլուզում է տեղի ունեցել

Օգոստոսի 7-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Ա. Հ.-ին պատկանող 4-րդ կարգի վթարային տան (կառուցվել է 1975 թ.) շքամուտքի ձախակողմյան պատը (մոտ 5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: