Օրեր առաջ ոստիկանությունը հաղորդել էր 1960 թ. ծնված Մարիետա Յակուբյանի /1960 թ. ծ./ անհետ կորելու մասին: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 5-ին, ժամը 13.30-ին, կինը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ հյուրընկալվել էր իր ընկերներին:  
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների...
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նոր որոշումներ է ընդունել: Առաջին որոշման մեջ ասվում է` Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Իսկ երկրորդ...
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 08:30-24։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ու տարածքների ջրամատակարարումը. Սպիտակ քաղաքի՝ Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Գրիգոր Լուսավորիչ, Տաշիր,   Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի ու փողոցների, Սարալանջ, Կաթնաջուր,  Մեծ Պարնի, Շիրակամուտ,...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում  է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք...