ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է  աշխատանքային քննարկման՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների ամենահրատապ հարցերի վերաբերյալ նպատակային հայեցակարգի մշակմանը: Քննարկումը կազմակերպել էր  Միջազգային  իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ)՝ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:        Հայեցակարգի մշակման շուրջ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են IRZ-ի ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քարլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը, ՀՀ...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում,...
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները: Մասնավորապես Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ:2019 թվականի մարտի 13-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով», ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ՝...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից 7-ը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական...