Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջը ներկայացրել է Արցախի շրջանների ուսումնական հաստատություններում առկա թափուր աշխատատեղերը: Ստեփանակերտ քաղաքի հ.5 հիմնական դպրոցում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ /արդիական է մինչև 25.08.2017թ./ ԼՂՀ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներ /արդիական է մինչև 25.08.2017թ./ Ստեփանակերտ քաղաքի հ.9 հիմնական դպրոցում ուսուցչի...
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում է, թե որ դեպքերում կարող եք դիմել ՄԻՊ և վերականգնել Ձեր իրավունքը: https://www.facebook.com/Armenianombudsman/videos/725574504296683/
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ: Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար: Պարոն Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր...
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին...