Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաև երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման և 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հաղորդում են, որ...
Այսօր ՓՊ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հորդորում է հրապարակել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների այն հայտարարությունները,  որոնք պարունակում են փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջի խախտման մասին «կողմնակալ» գնահատական։ «Հարգելի գործընկերներ, Ծանոթանալով Ձեր հրապարակային հայտարարությանը՝ հայտնում ենք հետևյալը. Հայտարարությունը պայմանականորեն կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացրել եք Ձեր...
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձեւավորվի Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը...
Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն...