Շենգավիթի ոստիկանության բաժինը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն հանդիպումը չունեցավ որևէ արդյունք, քանի որ այն հաշված րոպեներ տևեց: 

Վարչեպետ Սերժ Սարգսյան ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն արտահայտության, որ բանակցություն չէ այլ պահանջ, որ վեջինս հրաժարվի վարճապետի պաշտոնից ասաց. «Դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եվ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում ե ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է՝ ընտրեք»:

«Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, և այսպիսով բանակցությունը որպես այդպիսին տեղի չունեցավ և Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ շարժվեց դեպի Էրեբունի թաղամաս՝ երթն սկսելու: Այս ամենից  անմիջապես հետո ոստիկանությունը նախազգուշական հաղորդագրությւոն տարածեց, որ ցույցը նախատեսում են հատուկ միջոցներով ցրել: Վերոնշյալ հաղորդագրությունից հետո, Արցախի փողոցում ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, իսկ ցուցարարների նկատմամբ կիրառեցին ձայնային նռնակներ:

Ցուցարարները Երևանի տարբեր շրջաններում շարունակեցին բողոքի ակցիաներ իրականացնել: Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժնի դիմաց տասնյակ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել և պահանջում էին ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին ազատ արձակել: Հավելենք, որ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը գտնվում են Շենգավիթի բաժնում, իսկ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ այժմ հավաքվել են Հանրապետության հրապարակում ր շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության:

Ձեզ ենք ներկայացնում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց իրականցվող հավաքի լուսանկարնեը: Հավելենք, որ Գարեգին Նժդեհի հրապարակը բոլոր կողմերից փակ էր Սանիտեկի աղբամաններով: