ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պայուսակ հափշտակելու և քաղաքացու բանկային քարտով կանխիկացման փորձ կատարելու դեպքի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 20-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Կողբացի փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին, սրահից...
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։ 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը...
Օրեր առաջ ՍԱՊԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի սեպտեմբերի 1-ից հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը կլինի պարտադիր պայման: Օգոստոսի 8-ին սննդի շղթայում գործունեություն ծավալող  6 տնտեսվարող ընկերություններ, որոնք  են` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան» փակ բաժնետիրական ընկերություններին...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստին 9 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ամբաստանյալ Պետրոսյանը միակն է, որ մինչ այժմ ցուցմունք...
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա: Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում...