Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Սեպտեմբերի 11-17-ը Երևանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության  առաջին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 172 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?time_continue=24&v=_n0fXFQF8p0
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարահատվածներում և մայրաքաղաքում: Ծառայության ընթացքում ճանապարհային  ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 155 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Մանրամասները՝ տեսանյութում: https://youtu.be/cOfdq74y9wM
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
Այսօր՝ մարտի 12-ին, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Մոլդովային վարկ տրամադրելու մասին որոշումը։ Վարկի գումարը կկազմի 20 միլիոն դոլար: «Ձեռք բերված հիմնական նպատակներից մեկը բանկային սեկտորի վերականգնումն էր, որը, ի թիվս այլ բարեփոխումների, օգնել է ամրապնդել Մոլդովայի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը»,-նշվում է հիմնադրամի...
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին: Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ...