Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 6 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հետախուզվող:
Ստացված օպերատիվ...
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով Խոսրովի անտառում ներկա իրավիճակը:
«Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են:...
Օգոստոսի 16-ին, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը:
Ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
***
Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել 24...
Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս...
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի:
18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացել է 2017 թ....