Ընդամենը 2 օրվա ընթացքում հայտնաբերվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 6 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 3.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: