ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում արգելել կանանց կուսության ստուգումների իրականացումը։ Ներկայումս աշխարհի առնվազն քսան երկրներում կուսության ստուգումներ են իրականացվում։ Կանանց կուսության ստուգումը՝ որպես բժշկական փորձաքննություն, իրականացվում է, հիմնականում, բժիշկների կողմից։ Հաճախ նման ստուգումներ են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները՝ աղջկա ծնողների կամ պոտենցիալ փեսացուի պահանջով, որպեսզի համոզվեն, որ աղջիկը մինչամուսնական սեռական հարաբերությունների...
Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ այս պատասխանատու և բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:Արցախը պետք է քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի դարձնել իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Արցախը պետք է դարձնել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը՝ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք նախադրյալների ստեղծմամբ: Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխավորմանը կոչված ապաքաղաքական և անկախ մարմին: Այսօր այն արդեն սահմանել է...
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում է նրա աշխատակազմը. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր,...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համատեղ աշխատանքի նոր պրակտիկա է ձևավորվել։ Նախարարության հետ տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ, քննարկվում են մարզային խնդիրները, Պաշտպանին հասցեագրված բողոքների լուծման ուղղությունները։ Իրականացվում են նաև այցեր սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարդկանց խնդիրներին։ Մասնավորապես, վերջերս Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր...
Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը: Էստոնացի գործընկերները փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում են լինելու ս/թ սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է: Էստոնական պատվիրակության կազմում են ինչպես Էստոնիայի դատական կատարողների և...