Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Ամենամյա նիստի ընթացքում  անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ...
ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության արդյունքում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվելու ազատությունից զրկված անձի իրավունքների իրացման համար: Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էին ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձ էր կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի...
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով, որը հեղինակել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդեւան...
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում...