ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 7-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 77751.5 կգ կանեփի և 59.5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 24 հողամասերից հայտնաբերվել է 81 կգ կանեփի 2254 բույս: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում...
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում WorldSkills International-ի շրջանակում  տրվել է նոր` WorldSkills Eurasia համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Ծառայության պաշտոնյաները...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները,...