Սեպտեմբերի 1-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քննարկում տվյալների փոխանակման գերատեսչական համակարգչային ցանցի ստեղծման շուրջ:
Ցանցի ներդրման նպատակը պետք է լինի համակարգում օպերատիվ կառավարման կենտրոնի հիմնումը և էլեկտրոնային փաստաշրջանառության ու տեսավերահսկման համակարգերի միասնական հասանելիության ապահովումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացիները բարձրաձայնել են վարորդական իրավունքի վկայական չստանալու մասին:
Պաշտպանի աշխատակազմում խնդրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարցը վերաբերում է Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշման կարգավորումներին: Դրանով սահմանվում է, թե որ հիվանդությունների դեպքում է արգելվում տրանսպորտային միջոց վարելը (աչքի բացակայություն, վերին կամ ստորին...
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն...
Ս/թ սեպտեմբերի 2-4-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:
Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 10:15-ին «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցեն՝ Հ. Հակոբյան 3), որտեղ բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսի պատվավոր...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեպտեմբերի 1-ին այցելել է Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» համար 76 հիմնական դպրոց:
Արա Բաբլոյանը շնորհավորել է ուսուցիչներին եւ աշակերտներին Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ու հպարտությամբ նշել, որ ինքը նույնպես համար 76 դպրոցի շրջանավարտ է:
Պարոն Բաբլոյանը մեր պետության զարգացման ու կայացման գործում կարեւորել է...