ՔԾ-ն քննարկեց տվյալների փոխանակման գերատեսչական համակարգչային ցանցի ստեղծման գաղափարը

Սեպտեմբերի 1-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քննարկում տվյալների փոխանակման գերատեսչական համակարգչային ցանցի ստեղծման շուրջ:

Ցանցի ներդրման նպատակը պետք է լինի համակարգում օպերատիվ կառավարման կենտրոնի հիմնումը և էլեկտրոնային փաստաշրջանառության ու տեսավերահսկման համակարգերի միասնական հասանելիության ապահովումը: