Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ...
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվեկու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի հանրային կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը այս առիթով. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի...
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
Այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացավ վարչապետի ընտրությունը, որի ժամանակ 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: Նիստի մեկնարկին գրանցվել էր 102 պատգամավոր, որոնցից 26-ը հերթագրվել էր Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար: Նշենք, որ  վարչապետի թեկնածուի պաշտոնում ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Վովայի Փաշինյանի թեկնածությունը, իսկ մյուս...
Այսօր վարչապետի ընտրության նիստի ժամանակ Հանրապետական կուսակցության անդամները լքեցին նիստը և հեռացան որոշում կայացնելու՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողներին հայտնեց, որ կուսակցության որոշումը միասնական է և կհայտնեն ելույթի ժամանակ: