Այսօր հանրային  քննարկման է դրվել Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին նախագիծը: Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ. մասնավորապես՝ յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ,...
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է և  լյարդի, թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը ընդմիջեց և «Շտապ օգնության» հրավիրեց դատարան: Սույն...
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ  ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներից...
2017թ. մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում` խոտերի վրա, թղթե արկղի մեջ` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից 2017թ. մայիսի 23-ին ոստիկանության բաժին...