Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Երեկ Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության ​​հրապարակից հայտարարեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն հայտարարել, մասնավորապես, ասելով. «Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել։ Դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»: Legalinfo.am- ի խնդրանքով «Ի-էԼ-ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանը պարզաբանում է։ Ըստ...
Հայաստանի Հանրապետության քնչական  կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին։ Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր...
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված «զոն նայող»` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես...
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հանրային կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական են ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր...