Դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական են ներկայացրել

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հանրային կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական են ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

«Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները»: