«Չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ»,-այս մասին ասաց այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրին  Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերի վերաբերյալ, սակայն Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե ներկա կառավարության անդամները, նախարարները հրաժարվեն աշխատել իր հետ. «Ես բացառում եմ,...
Քիչ առաջ «Ելք» խմբակցությունում նիստ էր անցկացվում: Խմբակցության անդամները քննարկել են առաջիկա ընտրությունները: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու է ԱԺ խմբակցությունների հետ: Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ելք» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»: Հավելենք, որ այս...
Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:  Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Շարունակում է կարեւոր մնալ այն,...
«Հ.Յ.Դ -Հաղորդագրություն Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։   Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ...