Նիկոլ Փաշինյանը սկսել է հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ

Քիչ առաջ «Ելք» խմբակցությունում նիստ էր անցկացվում: Խմբակցության անդամները քննարկել են առաջիկա ընտրությունները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու է ԱԺ խմբակցությունների հետ:

Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ելք» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»:
Հավելենք, որ այս հանդիպումից հետո սպասվում է հանդիպում «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ: