Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում է նրա աշխատակազմը. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր,...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, պտուղ-բանջարեղեն վերամշակող շուրջ 30 ընկերություններ, այլ պատասխանատուներ։ Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից...
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Այս մասին տեղեկացնում է նախագահականը։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի...
Հունիսի 5-ին, ժամը 09:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել վարորդ Ք....