Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում  վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու  պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Դրա հետևանքով համայնքի բյուջետային միջոցներից կատարվել են անհիմն հատկացումներ, ինչը միևնույն ժամանակ հանդիսանում է...
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Նախկին պետը՝  Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով: Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին: Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է:...
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։ Հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն...