Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղբանտարկյալների գործերին։   Վճիռներից մեկը վերաբերում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործին, որով ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի...
Վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործող կարգավորումների, իրավակիրառ պրակտիկայի, փոխհատուցման չափի էական բարձրացում նախատեսող օրենսդրական նախագծի վերաբերյալ զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արարատ Անտոնյանի հետ: - ՀՀ-ում գործող իրավակարգավորումների շրջանակներում ի՞նչպես է երաշխավորվում անձի պատվի ու արժանապատվության իրավունքի պաշտպանությունը:
Այսօր ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրառում է արել խմբակցության փորձագետ իրավաբան Ռուզաննա Ավագիմյանը. «Քիչ առաջ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից ստացանք վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշումը ՎԴ/4203/05/20 գործով։Մասնավորապես,...
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։  Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում...
Գործը վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին: Այժմ նրանք բնակվում են Հոլանդիայում: Դիմումատուները բողոքել են Ադրբեջանում իրենց ձերբակալման և դատապարտման մասին՝ պնդելով, որ իրենց դեմ ձեռնարկված միջոցները կիրառվել են կառավարությանը քննադատելու համար վրեժ լուծելու նպատակով։  Համապատասխան ժամանակահատվածում առաջին...