Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար...
Գործը վերաբերում է 24 մալթացի Դիմումատուների և Մալթայում հիմնված ընկերության ներկայացրած բողոքին՝ Վալետա քաղաքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ վարձակալության հանձնելու որոշմանը։ Դիմումատուները Մալթայի Վալետա քաղաքում տեղակայված անշարժ գույքը ստացել են ժառանգության իրավունքով։ Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորող Մալթայի օրենսդրության համաձայն՝ Դիմումատուներն ամեն տարի վերանայել են 1946 թվականին իրենց նախնիների կողմից կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը։...
Այսօր Իրավական ակտեր հրապարակման միասնական  կայքում հանրային քննարկման է դրվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։Որպես օրենքի փոփոխության  հիմնավորվում նշվում է, որ նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են      ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով: ՀՀ սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց...
Ներկայումս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննարկման փուլում է գտնվում տասնյոթ գործ: Այս տարվա սկզբից Դատարանը հինգ նոր գործի քննություն է սկսել։ Երկուսը վերաբերում են մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին երկրների ներկայացրած պահանջին։ Երկու հայց ներկայացվել է Իրանի և Պաղեստինի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ: Սակայն ընդունու՞մ է, արդյոք, Վաշինգտոնն իր դեմ ներկայացված հայցերը քննելու Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը:...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի բարելավմանն ուղղված երկօրյա աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության կողմից իրականացվող «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագրի շրջանակում: Բացման խոսքում Սուրեն Քրմոյանը, որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, ողջունել է նման ձևաչափով աշխատաժողովի կազմակերպումը...