Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված փաստաթուղթն արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու...
Դիմումատուները՝ Մեհմեթ Էմին Բիլինմիշը և Փերիհան Բիլինմիշը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1983 և 1982 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր նահանգում։ Գործը վերաբերում է Թուրքիայի պետական հիվանդանոցներից մեկում Դիմումատուների նորածին երեխաների մահվան դեպքին։ Գործի շրջանակներում իրականացված բժշկական փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ Դիմումատուների նորածին երեխաներից մեկը մահացել է հիվանդանոցում ձեռք բերված վարակի պատճառով։ 2008...
2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի...
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, «Հրապարակ» օրաթերթն իր www.hraparak.am կայքում նյութ էր հրապարակել նախօրեին Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին, որում արծարծվում էին նույն համալսարանի երկու ուսանողուհիների անուններ: Հարգելով անձնական տվյալների պաշտպանության եւ մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝«Հրապարակ»-ն իր կայքում այսօր արդեն ապանձնավորել էր միջադեպի մասնակից գլխավոր հերոսուհու անունը. ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության խնդրանքով ապանձնավորվել է նաև դեպքին առնչվող ուսանողուհու անունը ևս: Հաշվի առնելով, սակայն, որ նյութը տարածվել(արտատպվել) է ցանցային այլ լրատվամիջոցներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է մյուս լրատվամիջոցներին ևս ապանձնավորել նյութում առկա հերոսների անունները՝ նրանց ինքնությունը նույնականացնելու հնարավորությունից խուսափելու նպատակով:
Հարկադիր կատարման ծառայությունն այսօր արձագանքել է հեռուստատաեսությամբ հեռարձակված   հարկադիր կատարողի գործունեության վերաբերյալ անդրադարձին։ Հարկադիր կատարման ծառայության հաղորդագրությունիցՍ/թ հոկտեմբերի 21-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում «Ունեզրկման աճպարարները» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. Տեսանյութի՝ Հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող հատվածը կառուցված է անհիմն, մեղադրական և...