Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ վարչապետի ընտրության անցկացման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է՝ «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատավոր Անատոլի Մաթևոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Հայտարարությամն մեջ ասվում է՝  «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի 65 տարին՝ լիազորությունների ժամկետը, լրանում է 2018 թվականի ապրիլի 16-ին»: Մանրամասներն՝ այստեղ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ (…) Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձնման կապակցությամբ և ընդգծել, որ...
Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները...