«Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին». Արա Բաբլոյան

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ վարչապետի ընտրության անցկացման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է՝

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: