Փորձել են տեղափոխել «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոները ԵԿՄ շենքից. Ոստիկանություն

Հունիսի 18-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են ՈՒԱԶ և ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք Երկրապահ կամավորների միության անդաամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամ մսի պահածոներ: Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին, Արշակունյաց 22 հասցեում գտնվող Երկրապահ կամավորների վարչության շենքից Նազիկ Ամիրյանի ցուցումով իրենք են պահածոները բեռնել:

Ոստիկանությունից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները տեսանոյւթում՝