Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվեց դեպի Էրեբունի թաղամաս՝ երթն սկսելու համար:
Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները հարձակվեցին ցուցարարների վրա և ուժ կիրառեցին վերջիններիս նկատմամբ: Արցախի փողոցում ոստիկանները տարան Նիկոլ Փաշինյանին, իսկ ցուցարարների նկատմամբ կիրառեցին ձայնային նռնակներ:
Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը փորձում էր կանխել բռնությունները...
Քիչ առաջ ավարտվեց Երևանում բողոքի ցույցերն առաջնորդող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում, որը տևեց շատ կարճ: Ձեզ ենք ներկայացնում տեղի ունեցած հանդիպման սղագրած տարբերակը.
«Նախ՝ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ...
Այսօր Հանրապետության հրապարակը մյուս օրերի նման մարդաշատ է: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները հերթով ելույթներով հանդես եկան, որից հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դիմեց ժողովրդին՝ հայտնելով, որ ամեն նոր օր գալիս է ապացուցելու թավշյա հեղափոխության խաղթանակը: Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության մասին՝ Փաշինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չի հասկանում,...
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի...
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հանրապետության հրապարակ եկավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջիններս իրար հետ ունեցան առանձնազրույց, որը լսելի չէր լրագրողների համար, քանի որ նախագահի թիկնազորի անդամները լրագրողներին թույլ չտվեցին ձայնագրել խոսակցությունը:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին առաջարկում էր գնալ «Մարիոթ» հյուրանոց և բանակցություններ սկսել: Առանձնազրույցից հետո Արմեն Սարգսյանը...