Արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում նկատվում են ադրբեջանական բանակի ակտիվ տեղաշարժեր

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի: