Հանրապետության Հրապարակում ժամը 19:00-ին մեկանրեց հանրահավաքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Փաստենք, որ Հանրապետության հրապարակում ավելի քան տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ներկա: Հրապարակը լեփ լեցուն է, չնայած այն փաստին, որ շարժմումը, որպես այդպիսին առաջնորդող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայեկյանը ձերբակալվել են:
Հավաքը այսօր առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ...
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդագրություն է հրապարակել.
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները....
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն հանդիպումը չունեցավ որևէ արդյունք, քանի որ այն հաշված րոպեներ տևեց:
Վարչեպետ Սերժ Սարգսյան ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն արտահայտության, որ բանակցություն չէ այլ պահանջ, որ վեջինս հրաժարվի վարճապետի պաշտոնից ասաց. «Դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, դա...
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը.
«ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ...
Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ քաղաքացիներին տրամադրում է ողջամիտ ժամկետներ և հավաքը ցրելու համար կկիրառվի հատուկ միջոցներ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:...