ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նոր հայտարարությամբ, որով հայտնում է, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է ձախողել վարչապետի ընտրությունը:
«Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը՝ այնպես անել, որ վարչապետ չընտրվի ժողովրդի թեկնածուն»,- հայտնել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2034036716916713/
«Չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ»,-այս մասին ասաց այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրին Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերի վերաբերյալ, սակայն Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե ներկա կառավարության անդամները, նախարարները հրաժարվեն աշխատել իր հետ. «Ես բացառում եմ,...
Քիչ առաջ «Ելք» խմբակցությունում նիստ էր անցկացվում: Խմբակցության անդամները քննարկել են առաջիկա ընտրությունները:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու է ԱԺ խմբակցությունների հետ:
Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ելք» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»:
Հավելենք, որ այս...
Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:
Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:
Շարունակում է կարեւոր մնալ այն,...
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրերց, որ ինչ-որ մարդիկ դեզինֆորմացիա են տարածում:
«Ինչ-որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե մենք այս ենք որոշել, թե մենք այն են որոշել: Ես խնդրում եմ հաշվի առնել միայն ու միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետև բացի մեզնից ուրիշ ոչ մեկը իրավասու...