ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը:
Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն իր հերթին շնորհակալություն...
ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են փախստակկների հետ առընչվող խնդիրներ, ինչպես նաև գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի համագործակցության հարցեր:
Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկացմամբ` Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու...
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նախորդ տարի մեկնարկեցին էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքները: Աշխատանքներն արդեն ավարտված են, և հոկտեմբերի 1-ից ՔԿԱԳ մարմիններում լիարժեք գործարկվեց նոր ներդրված համակարգը: Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:
-Պարո′ն Քրմոյան, ՔԿԱԳ մարմիններում...
ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ անդրադարձել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստին:
Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ...