Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն այսօր ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերն ու «Ընտանեկան օրենսգրքի» բարեփոխումները: Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցության և թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, այնուհետև ներկայացրել երկու գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու ներդրված ջանքերը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Փոխնախարար...
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ քննությամբ պարզել «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակցի վրա տեղի ունեցած բիրտ հարձակման հանգամանքները և պատժել մեղավորներին: Թղթակից Այբեկ Կուլչումանովը սեպտեմբերի 28-ին Օշ քաղաքում հարձակման է ենթարկվել մի խումբ երիտասարդ տղամարդկանց կողմից, ովքեր խլել են նրա սարքավորումները, բջջային հեռախոսը,...
Դատախազությունը 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք է արձանագրել: Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Դատախազության ստորաբաժանումների կողմից ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով...

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից  զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք  է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների...
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար...