Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Այդ մասին հաղորդում է ԱՆ տեղեկատվական կենտրոնը:
Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին`...
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին նշված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության...
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ, ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը։
«Արցախպրեսի» փոխանցմամբ, այսօր կայացած նիստում ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դ. Ասկերովը, ով նախորդ...
ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 30-ին կազմակերպել է քննարկում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար:
Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:
Կարեն Մ.-ն հաղորդմամբ`...