Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա այցի շրջանակում, նոյեմբերի 24-ին հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում: Նախարարը...
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին ստորագրել են մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությամբ: «Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 գլուխներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը: Հունիսին ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են եղել տեղացի և արտասահմանցի փորձագետներ, ոչ միայն արձանագրել է տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, այլև նորերի ներմուծում: Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքի...
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքիընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ...
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:15-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 1963թ. ծնված Տիգրան Վ.Ղազարյանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն: Քրեակատարողական ծառայության տեղեկացմամբ՝ Ղազարյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում է ստացել 2011 թվականից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: