ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուրներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծվածմիջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարիպաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքայինկառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաևԵրևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով համընդհանուր ներառականկրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք էկարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառականկրթության անցման հայեցակարգն ու  ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուրներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկդպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս- կենտրոնների և մանկավարժահոգեբանականաջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցներիաշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթականկարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուրներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:
Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս: Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների...
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։ Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝...
Անչափահասների սեփականության իրավունքի հարցերով Լեգալ Ինֆոն զրուցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության  մագիստրանտ Իննա Ազնաուրյանի հետ։ – Նախ այն մասին, թե ի՞նչ է սեփականության իրավունքը: – Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը։ Նիստի ժամանակ դատարանն անդրադարձավ նախորդ դատական նիստին  Պավլիկ Մանուկյանի կողմից արված հայտարարությանը՝ նշելով, որ ցանկանում է ճշտել, թե՞ նա ի՞նչ է նկատի ունեցել։  Դատավորին  ի պատասպան Պավլիկ Մանուկյանը պատասպանեց՝ «դա բացարձակ ճշմարտություն է»։ Հիշեցնենք, որ նախորդ նիստի...