ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շիրակի մարզի դատախազություն, որտեղ մամուլի ասուլիս է հրավիրել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործին առնչվող հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար:
Գ. Կոստանյանը հայտարարել է, որ առկա է հանցագործություն, երբ զինվորականը լքել է ռուսական ռազմաբազայի տարածքը, ինչը ռազմական հանցագործություն է,...
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար կասկածվող` ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչպես այդ մասին հաղորդում է «News.am»-ը, Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել սահմանի` Բայանդուր գյուղի հատվածում:
Կայքի հետ զրույցում ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ...
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի...
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Արդարադատության խորհուրդն իր 2014 թվականի...
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է կատարել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների վերաբերյալ:
Նախարարության հայտարարության մեջ ասված է.
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան...