Դեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի  է ունեցել  ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը:   Նիստին քննարկման է դրվել Հանձնաժողովի մշակած «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին նշված է Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունները` Նախագահը որոշել է. 1. Լուսինե Աբգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության...
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 26-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես: Համաժողովի օրակարգ Բացման խոսք – Տարոն Սիմոնյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի...
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Ինչպես այս մասին, «ermenihaber.am»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է թուրքական «Քամութուրք» լրատվակայքը, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի...
Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները: Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են արդարադատության նախարարությունից: Մասնավորապես, նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...