ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է խիստ դատապարտի ԱՄՆ բոլոր անօրինական սպառնալիքները։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում՝ հասցեագրված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին։ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ամենալուրջ կերպով դատապարտի Միացյալ Նահանգների անօրինական եւ անզուսպ քաղաքականությունը, ինչպես...
Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ  ասուլիսը: Փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ փորձագետների խումբը երկշաբաթյա այց է կատարել Թբիլիսի, որի շրջանակներում հանդիպումներ են կայացել երկրի կառավարության տնտեսական բլոկի, մասնավոր և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայտնի է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդը կքննարկի Վրաստանին հերթական վարկ հատկացնելու մասին որոշումը 2018 թվականի դեկտեմբերին:  «Արդյունավետ քննարկումներից հետո Վրաստանի իշխանությունները և ԱՄՀ-ն...
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց...